Հավակնորդների մրցաշար. Մեկնարկում է երկրորդ շրջանը

10:08   20 մարտի, 2016

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 20-ին մեկնարկում է երկրորդ շրջանը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 8-րդ տուրում սպիտակներով կմրցի Անիշ Գիրիի հետ: Առաջին տուրում Արոնյանը սեւերով ոչ ոքի է խաղացել հոլանդացի գրոսմայստերի հետ:

Առաջին շրջանից հետո Արոնյանը եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը 4.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը եւ կեսական միավոր գերազանցում են լավագույն եռյակը եզրափակող աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին:

Հավակնորդների մրցաշար, 8-րդ տուր

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) 

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) 

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Կարյակին, Արոնյան՝ 4.5-ական, Անանդ՝ 4, Գիրի, Կարուանա՝ 3.5-ական, Նակամուրա, Սվիդլեր՝ 3-ական, Տոպալով՝ 2:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.