00:09 18 մարտի, 2016Առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լոնդոնի «Արսենալը» կձգտի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, գրում է bleacherreport-ը: Հայ ֆուտբոլիստի ընթացիկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 միլիոն ֆունտ ստերլինգ:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը խփել է 9 գոլ, կատարել է 10 գոլային փոխանցում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.