Հայաստանի Գավաթ. «Գանձասար-Կապանն» ուժեղ էր «Միկայից», խաղի գլխավոր մրցավարը վնասվածք ստացավ

15:51   16 մարտի, 2016

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Գանձասար-Կապանը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ Երեւանի «Միկայի» նկատմամբ: Հյուրերի հաղթական գոլն առաջին խաղակեսում խփեց սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչը:

Խաղի 74-րդ րոպեին վնասվածք ստացավ գլխավոր մրցավար Արսեն Սիմոնյան, որը չկարողացավ շարուանկել հանդիպումը: Պատասխան խաղը կկայանա ապրիլի 13-ին Կապանում:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում «Բանանցը» նվազագույն հաշվով պարտվել էր «Ալաշկերտին», որի դեմ պատասխան հանդիպումը կանցկացնի ապրիլի 12-ին։

Հայաստանի Գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղեր

Մարտի 16

«Միկա» - «Գանձասար-Կապան»՝ 0:1

Ալեքսանդր Ռակիչ, 38

Մարտի 15

«Բանանց» - «Ալաշկերտ»՝ 0։1

Հեբեր Արաուխո, 45

Հեռացումներ՝ Կլաուդիո Տորեխո, 77  – Խորեն Վերանյան, 77, Գագիկ Պողոսյան, 85

Ֆոտո՝ «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայություն



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.