Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյան vs Ֆաբիանո Կարուանա

09:33   16 մարտի, 2016

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 16-ին կանցկացվի 5-րդ տուրը, որում Լեւոն Արոնյանը կհանդիպի ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանային: Հայկական շախմատի առաջատարը հանդես կգա սպիտակ խաղաքարերով:

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ռուս Պյոտր Սվիդլերի հետ եւ հաղթել էր բուլղարացի Վեսելին Տոպալովին: Նա 2.5 միավորով երկրորդ տեղում է եւ կես միավոր է զիջում միանձնյա առաջատար Սերգեյ Կարյակինին:

Հավակնորդների մրցաշար, 5-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) 

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) 

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.