ԵԱ-2016. Վարշամ Բորանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

16:03   13 մարտի, 2016

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վարշամ Բորանյանը դուրս է եկել 71 կգ քաշային կարգի եզրափակիչ եւ ոսկե մեդալի համար կմրցի սերբ Ալեքսանդար Մաքսիմովիչի հետ:

Վարշամ Բորանյանն առաջին գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր ռումինացի Տոմի Կլաուդիո Հինովեանուին: 1/8 եզրափակիչում Բորանյանը նույն հաշվով շանս չտվեց պորտուգալացի Հուգո Միգել Դա Սիլվա Պասոսին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշի 8:2 հաշվով հաղթեց բուլղարացի Սվիլեն Պլամենով Կոստադինովին: Կիսաեզրափակիչում Բորանյանը դուրս թողեց հունգարացի Բալինտ Կորպասին:

80 կգ քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչում՝ 4:2 հաշվով պարտության մատնելով ուկրաինացի Օլեքսի Չեկալենկոյին: Քառորդ եզրափակիչում Մանուկյանը պարտվեց Լեհաստանի ներկայացուցիչ Էդգար Բաբայանին:

85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը նախնական փուլում 3:0 հաշվով հաղթեց Չեխիան ներկայացնող Արթուր Օմարովին, սակայն 1/8 եզրափակիչում 6:1 հաշվով պարտվեց ռուսաստանցի Եվգենի Սալեեւին, որն արդեն կիսաեզրափակիչում է:

75 կգ քաշային Կարապետ Չալյանը կիսաեզրափակիչի ուղեգրի համար գոտեմարտեց վրացի Զուրաբի Դատունաշվիլիի հետ եւ պարտվեց 0:8 հաշվով: Որակավորման փուլում Չալյանը 7:6 հաշվով հաղթեց գերմանացի Յան Ռոտերին, 1/8 եզրափակիչում 10:5 հաշվով ուժեղ էր բուլղարացի Իլիան Տոդորով Գեորգիեւից:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.