21:37 11 մարտի, 2016Մոսկվայում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը մոտ վեց ժամ տեւած պայքարում 65-րդ քայլում ոչ ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: Հայկական շախմատի 33-ամյա առաջատարը հանդես էր գալիս սեւ ֆիգուրներով:
21-ամյա հոլանդացի գրոսմայստերը մրցաշարի ամենաերիտասարդ մասնակիցն է եւ համաշխարհային դասակարգման աղյուսակում այժմ չորրորդն է:
Առաջատարի դիրքը զբաղեցրեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, որը սպիտակներով առավելության հասավ բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ:
Ոչ ոքի ավարտվեցին ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակին - Պյոտր Սվիդլեր եւ ամերիկացիներ Հիկարու Նակամուրա - Ֆաբիանո Կարուանա պարտիաները:
Երկրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Մյուս զույգերում կմրցեն Սվիդլերն ու Տոպալովը, Կարուանան ու Գիրին եւ Կարյակինն ու Նակամուրան:
Հիշեցնենք, որ առաջին տուրի առաջին քայլը Գիրի - Արոնյան պարտիայում կատարել էր Սերժ Սարգսյանը:
Մրցաշարը 14 տուրից է: Վերջին տուրը մարտի 28-ին է: Ամեն երրորդ տուրից հետո հանգստյան օր է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.