19:07 11 մարտի, 2016Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մասնակիցների անունները հայտնի են: Այս մասին NEWS.am Sport -ի թղթակցի հետ զրույցում ասել է ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
«Հայաստանի հավաքականը ներկայանալու է ամբողջական կազմով՝ 10 քաշային կարգերում, բայց երկու ծանրորդ կարող են փոխարինվել: Ամեն ինչ կորոշվի Եվրոպայի առաջնության մեկնելուց առաջ: Տեսնենք՝ ով չկարողանա բարձրացնել ավելի կիլոգրամներ, ով վնասվածքների խնդիր ունենա, նրանք էլ կփոխարինվեն: Այս պահին պաշտոնապես Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Սմբատ Մարգարյանը (56 կգ), Տիգրան Մարտիրոսյանը եւ Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Ռուբեն Ալեքսանյանը եւ Գոռ Մինասյանը (+ 105կգ): Եվրոպայի մասնակիցների կազմում կլինեն նաեւ Առաքել Միրզոյանը եւ Ռոստամ Կարապետյանը: Նրանք շատ հավանական է, որ հանդես գան որպես փոխարինողներ: Այս պահին ուսումնամարզական հավաքի ենք Ծաղկաձորում»,- ասել է Փաշիկ Ալավերդյանը:
Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 8-16-ը Նորվեգիայի Ֆորդե քաղաքում:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.