Aeroflot Open. Հայաստանի ներկայացուցիչների վերջնական արդյունքը

00:28   10 մարտի, 2016

Մոսկվայում ավարտված Aeroflot Open շախմատային ավանդական մրցաշարում Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ ցույց են տվել նույն արդյունքը: Տիգրան Լ. Պետրոսյանը, Հայկ Մ. Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 5-ական միավոր եւ առաջին տեղը կիսած ռուսաստանցի Եվգենի Նայերից ու իսրայելցի Բորիս Գելֆանդից հետ են մնացել 1.5-ական միավոր: Հայաստանի շախմատիստները բաժանել են 21-ից 36-րդ տեղերը: Պետրոսյանը 31-րդն է, Մարտիրոսյանը՝ 32-ը, Հովհաննիսյանը՝ 36-ը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.