12:46 26 հունիսի, 2012Արտառոց տեսարան են արձանագրել տեսախցիկները Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի՝ Անգլիա – Իտալիա (0:0) հանդիպման հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ:
Վճռորոշ պահին, երբ 11 մետրանոց հարվածն իրացնում էր Ալեսանդրո Դիամանտին, դարպասի հետեւի տրիբունայում գտնվող բրիտանացի երկրպագուներից մեկը իտալացի կիսապաշտպանին ապակողմնորոշելու եւ ուշադրությունը շեղելու համար հանել է անդրավարտիքը եւ ցուցադրել իր մերկությունը:
Սակայն այդ օրիգինալ քայլը չփրկեց Անգլիայի հավաքականին: Դիամանտիի հարվածը դիպուկ ստացվեց եւ Իտալիան անցավ կիսաեզրափակիչ, որտեղ հունիսի 28-ին կհանդիպի Գերմանիայի հավաքականի հետ:
Ազգային հավաքականի դարպասապահի կանաչ մարզազգեստ եւ կարմիր եւ սպիտակ կեղծամ կրող «անբարո» երկրպագուի ինքնությունը առայժմ չի պարզվել, սակայն կա հավանականություն, որ նրան ի վերջո կճանաչեն եւ կպատժեն: Հավանաբար, նրան կտուգանեն եւ որոշակի ժամանակով կարգելեն այցելել ստադիոններ, տեղեկացնում է Daily Mail-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.