17:06 8 մարտի, 2016Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կմասնակցի ապրիլի 18-ից 29-ը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայանալիք Norway Chess 2016 սուպերմրցաշարին:
Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հոլանդացի Անիշ Գիրին, ռուսաստանցիներ Վլադիմիրր Կրամնիկն ու Սերգեյ Կարյակինը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, հնդիկ Պենտալա Հարիկրիշնան եւ ուկրաինացի Պավել էլյանովը: Վերջին մասնակիցը հայտնի կդառնա ավելի ուշ:
Հիշեցնենք, որ այս ամիս Արոնյանը կմասնակցի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին: Մոսկվայում մարտի 10-30-ն անցկացվելիք մրցաշարի մեկնարկային տուրում Արոնյանի մրցակիցը կլինի հոլանդացի Անիշ Գիրն: Կկայանան նաեւ Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) եւ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա) պարտիաները:
Մոտ 420 հազար եվրո մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարի հաղթողը իրավունք կստանա նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.