Օզբիլիսը նորամուտը Պրիմերայում նշեց գոլային փոխանցումով

01:18   8 մարտի, 2016

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը նորամուտը նշեց իսպանական Պրիմերայում: 28-րդ տուրի արտագնա խաղում «Ռայո Վալյեկանոն» Բարսելոնայում մրցեց «Էսպանյոլի» հետ, Օզբիլիսը փոխարինման դուրս եկավ 55-րդ րոպեին եւ մի քանի րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Բեբեն հավասարեցրեց հաշիվը:

Խուսափել պարտությունից հյուրերը չկարողացան: «Էսպանյոլը» հաղթեց 2:1 հաշվով եւ 31 միավորով 14-րդ տեղում է: «Ռայո Վալյեկանոն» ունի 26 միավոր եւ 17-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Էսպանյոլ» - «Ռայո Վալյեկանո»՝ 2:1

Աբրահամ Գոնսալես, 12, Էրնան Պերես, 77 - Բեբե, 67

Հեռացում՝ Վիկտոր Սանչես («Էսպանյոլ»), 90, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։