00:39 8 մարտի, 2016Հունվարին կայացած թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում ռուսաստանցի Մարիա Շարապովայի դոպինգ թեստը եղել է դրական: Մարզուհին համապատասխան նամակ է ստացել Թենիսի միջազգային ֆեդերացիայից եւ խոստովանել է, որ ընդունել է մելդոնիում, որն արգելված է 2016թ. հունվարի 1-ից, հաղորդում է ESPN-ը:
«Իմ սխալն է: Ես ստացել էի հունվարի 1-ից արգելված դեղամիջոցների ցանկը, սակայն չէի կարդացել: Տասը տարի օգտագործել եմ մելդոնիում, բայց այն միայն վերջերս է արգելվել սպորտում: 2008-ից առողջական խնդիրներ ունեմ եւ ընդունում եմ միլդրոնատ դեղամիջոցը, որի մեջ կա մելդոնիում: Ամբողջ մեղքն իմն է: Չէի ցանկանա այսպես ավարտել կարիերաս: Հույս ունեմ՝ ինձ կտան եւս մեկ շանս»,- հայտարարել է Շարապովան Լոս Անջելեսում հրավիրած հատուկ ասուլիսում:
Մելդոնիումը նյութափոխանակությունը խթանող, բարձր ֆիզիկական ծանրաբեռնվածությունների ժամանակ բջիջների էներգետիկ ռեսուրսների վերականգնումն արագացնող միջոց է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.