13:20 7 մարտի, 2016ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակից 13 մարզիչներ մարտի 7-ի առավոտյան մեկնել են Դորտմունդ, փոխանցում է ՀՖՖ կայքը:
ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական փուլի ընթացքում մասնակիցները մարտի 7-ից 14-ը կծանոթանան Դորտմունդի «Բորուսիայի» ենթակառուցվածքներին, կհետեւեն առաջին թիմի մարզումներին, հանդիպումներ կունենան ակումբի տեխնիկական տնօրենի, գլխավոր մարզիչի, ֆուտբոլի ակադեմիայի ղեկավարության հետ, կծանոթանան թիմի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերին, ինչպես նաեւ կդիտեն եւ կվերլուծեն «Բորուսիա» - «Տոտենհեմ» Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի եւ «Բորուսիա» - «Մայնց» գերմանական Բունդեսլիգայի հանդիպումները:
Դորտմունդ են մեկնել՝ Վարուժան Սուքիասյանը (Հայաստանի ազգային հավաքական, «Արարատ»), Կարեն Բարսեղյանը (Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքական, «Արարատ»), Արամ Ոսկանյանը (Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքական, «Բանանց»), Արթուր Ոսկանյանը (Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքական, «Բանանց»), Լիանա Հայրապետյանը (Հայաստանի մինչեւ 19 տարեկան աղջիկների հավաքական), Արթուր Պետրոսյանը («Ցյուրիխ»), Վահե Յաղմուրյանը («Արարատ»), Սարգիս Հովսեփյանը («Փյունիկ»), Արտակ Օսեյանը («Փյունիկ»), Անդրանիկ Զանազանյանը («Բանանց»), Ֆելիքս Խոջոյանը («Շիրակ»), Տիգրան Եսայանը եւ Ժոլտ Հոռնյակը, ինչպես նաեւ դասընթացի ղեկավար, ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Մարկ Լելեւրը, ՀՖՖ Մարզչական կրթության համակարգող Ղազար Հակոբջանյանը եւ ՀՖՖ Հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.