Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել Դեւիսի Գավաթում

11:35   5 մարտի, 2016

Թենիսի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող Դեւիսի գավաթի խաղարկությունում:

Ալբանիայի դեմ դիմակայությունում Միքայել Խաչատրյանը մենախաղում հաղթել է 6:3, 6:0 հաշվով, իսկ Միքայել Ավետիսյանը պարտվել է 3 սեթում՝ 6:3, 3:6, 2:6: Զուգախաղում հայկական զույգն առավելության է հասել 6:2, 6:2 հաշվով:

Մինչեւ այդ Հայաստանի թիմը կրել էր 2 պարտություն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։