Արթուր Ալեքսանյանն ունի ամենաբարձր վարկանիշը, Միհրան Հարությունյանը չորրորդն է

12:08   4 մարտի, 2016

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է մարզիկների թարմացրած վարկանիշները:

Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է 98 կգ քաշայինների աղյուսակը:

Բաքվում կայացած Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը չորրորդն է 66 կգ քաշային կարգում, իսկ Ռաֆիկ Մանուկյանը 17-րդ տեղում է հայտնվել 80 կգ քաշայինների ցուցակում:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը 9-րդն է 75 կգ քաշային կարգում, իսկ Կարապետ Չալյանը՝ 13-րդը:

Ուկրաինան ներկայացնող Արմեն Վարդանյանը 71 կգ քաշայիննների ցուցակում զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ Բրազիլիայի դրոշի ներքո հանդես եկող Էդուարդ Սողոմոնյանը 9-րդն է գերծանր քաշայինների պայքարում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.