Aeroflot Open. Տիգրան Լ. Պետրոսյանն առաջատարների թվում է

23:42   2 մարտի, 2016

Մոսկվայում ընթացող Aeroflot Open ավանդական շախմատային մրցաշարին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Հայկ Մ. Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:

Երկու տուրից հետո առաջատարների թվում է Տիգրան Լ. Պետրոսյանը, որը վաստակել է 2 միավոր: Նույնքան միավոր ունեն նաեւ իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսը, ռուսաստանցիներ Եվգենի Նայերն ու Ալեքսեյ Գոգանովը, չինացի Յանգ Վենը:

Հայկ Մ. Մարտիրոսյանն ունի 1.5, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 1 միավոր: Վերջին տուրը (9-րդ) տեղի կունենա մարտի 10-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.