16:40 29 փետրվարի, 2016Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հրապարակել է Պրիմերայի 31-րդ տուրի խաղերի ժամանակացույցը, գրում է AS-ը:
«Բարսելոնան» Մադրիդի «Ռեալին» կընդունի ապրիլի 2-ին: Շաբաթ օրը կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 22:30-ին:
Հիշեցնենք, որ առաջին շրջանում կատալոնացիները 4:0 հաշվով արտագնա հաղթանակ էին տարել Արքայական ակումբի նկատմամբ: Իսպանիայի առաջնության 26-րդ տուրից հետո «Բարսելոնան» 8 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող «Աթլետիկոյից», իսկ «Ռեալին» գերազանցում է 12 միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.