22:22 28 փետրվարի, 2016Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Հենրիխ Մխիթարյանի գոլի ու գոլային փոխանցման օգնությամբ տանը 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Հոֆենհայմի» նկատմամբ: Ընդ որում՝ մինչեւ 80-րդ րոպեն հյուրերն առջեւում էին հաշվի մեջ:
Առաջին խաղակեսում «Բորուսիայի» մոտ ոչինչ չէր ստացվում առջեւի գծում, իսկ 25-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը եւ մինչեւ ընդմիջում պահպանեցին առավելությունը:
Դորտմունդցիներն իրենց նման չէին նաեւ ընդմիջումից հետո, բայց 58-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Հոֆենհայմի» ավագն ու խաղի հաշիվը բացած Սեբաստիան Ռուդին: Քանակական առավելություն ստացած «Բորուսիան» սկսեց ավելի հաճախ գրոհել եւ 80-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անկյունային հարվածի խաղարկման արդյունքում իր 9-րդ գոլը խփեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում: Քիչ անց փոխարինամ դուրս եկած կոլումբացի հարձակվող Ադրիան Ռամոսը նաեւ առաջ մղեց դաշտի տերերին, իսկ ավելացված ժամանակում գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո խփեց «Բորուսիայի» երրորդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին:
Թոմաս Տուխելի թիմը շարունակում է 8 միավոր զիջել առաջատար Մյունխենի «Բավարիային» եւ 15 միավոր էլ առաջ է անցել երրորդ տեղում գտնվող «Հերտայից»:
Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր
«Բորուսիա Դ.» - «Հոֆենհայմ»՝ 3:1
Հենրիխ Մխիթարյան, 80, Ադրիան Ռամոս, 85, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 90+2 – Սեբաստիան Ռուդի, 25
Հեռացում՝ Սեբաստիան Ռուդի, 58 («Հոֆենհայմ»)
«Աուգսբուրգ» - «Բորուսիա Մ.»՝ 2:2
Ալֆրեդ Ֆինբոգասոն, 50, Կայուբի, 53 - Ռաֆայել, 33, Ֆաբիան Ջոնսոն, 55
«Մայնց» - «Բայեր»՝ 3:1
Յունուս Մալի, 14, 58 (11մ), Ջոն Կորդոբա, 32 – Չիչարիտո, 62
«Այնտրախտ» - «Շալկե»՝ 0:0
Դավիթ Եղիազարյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.