Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակիչն՝ ապրիլին

22:49   26 փետրվարի, 2016

Հայտնի է դարձել ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի հանդիպումների անցկացման օրերը։ Եզրափակիչի ուղեգրերի համար կպայքարեն Մյունխենի «Բավարիան» ու Բրեմենի «Վերդերը» եւ Բեռլինի «Հերտան» ու Դորտմունդի «Բորուսիան»։ Առաջին զույգը կմրցի ապրիլի 19-ին, երկրորդ զույգը՝ ապրիլի 20-ին։

Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Բավարիան» դուրս է թողել «Բոխումին», «Վերդերը»՝ «Բայերին», «Հերտան»՝ «Հայդենհայմին», Դորտմունդի «Բորուսիան»՝ «Շտուտգարտին»։

Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը մայիսի 21-ին է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.