Նեյմարը ցանկանում է մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին

09:44   26 փետրվարի, 2016

«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ցանկություն ունի Ռիո դե Ժանեյրոյում մասնակցել օգոստոսի 5-ից 21-ը կայանալիք Օլիմպիական խաղերին, գրում է Mundo Deportivo-ն:

Բրազիլիայի ազգային հավաքականի մարզչական շտաբը ցանկություն ունի Նեյմարին տեսնել հունիսի 3-ից 26-ը ԱՄՆ-ում կայանալիք Ամերիկայի գավաթի խաղարկությունում, սակայն Նեյմարը կընտրի այդ մրցաշարերից մեկը, քանի որ ունի հանգստի կարիք, եւ մեծ է հավանականությունը, որ նա նախապատվությունը կտա Օլիմպիական խաղերին:

Կատալոնական թիմի հարձակվողը շատ է ցանկանում է կրկնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հաջողությունը: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում Արգենտինայի հավաքականի հետ դարձավ ոսկե մեդալակիր:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.