Լուիս Էնրիկե. «Բարսելոնան» երբեք չի հոգնում հաղթել

23:47   22 փետրվարի, 2016

«Բարսելոնան» երբեք չի հոգնում հաղթել, եւ ես ուրախ եմ լինել այսպիսի թիմի մի մասը, ասել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Այս խաղացողներին մարզելը շատ հեշտ է: Բոլորը հասկանում են մեր խնդիրները: Լիոնել Մեսին լավագույնն է, որտեղ էլ խաղա: Նա մեր առաջատարն է»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Փետրվարի 23-ին կայանալիք «Արսենալ» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.