Գեղամ Կադիմյանի գոլը «Կարպատներին» փրկել է պարտությունից

23:50   21 փետրվարի, 2016

Լվովի «Կարպատները» ստուգողական խաղ է անցկացրել ղազախական «Աստանայի» հետ: Գրանցվել է 1:1 հաշիվը:

«Կարպատների» պատասխան գոլն առաջին խաղակեսում խփել է 23-ամյա հարձակվող Գեղամ Կադիմյանը, որն առաջին գոլն է խփել ուկրաինական ակումբի կազմում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնության առաջին հատվածում Գեղամ Կադիմյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Օլիմպիկում», կազմում մասնակցել է 15 հանդիպման եւ դարձել 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Տեսանյութում Կադիմյանի գոլը 1:20-ից



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.