Դյուսելդորֆի Մեծ մրցանակ. Առաջին օրը Հայաստանը մեդալ չնվաճեց

00:08   20 փետրվարի, 2016

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ընթացող ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի Մեծ մրցանակի մրցաշարի առաջին օրը հանդես է եկել Հայաստանի երկու ներկայացուցիչ: 66 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը առաջին շրջանում պարտվել է բրիտանացի Նաթոն Բյորնսին եւ դուրս է մնացել պայքարից:

Կանանց պայքարում 52 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչն առաջին շրջանում հաղթել է գերմանացի Ինես Բայշմիդտին, երկրորդ շրջանում պարտվել է մոնղոլ Բունդմաա Մունխբաատարին եւ նույնպես մեդալ չի նվաճել:

Հայաստանն ունի եւս մեկ ներկայացուցիչ: Երկրորդ օրը տատամի դուրս կգա 100 կգ քաշային Միխայիլ Մինչինը, որը պայքարը կսկսի երկրորդ շրջանից եւ կհանդիպի հոլանդացի Հենկ Գրոլի հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.