«Միկան» հաղթել է Թբիլիսիում

15:47   19 փետրվարի, 2016

Երեւանի «Միկան» Թբիլիսիում ստուգողական հանդիպում է անցկացրել ֆուտբոլի Վրաստանի առաջնության երկրորդ խմբի ներկայացուցիչ «Ունիվերսիտետի» թիմի հետ եւ առավելության է հասել 2:1 հաշվով, հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը: «Միկայի» կազմում աչքի են ընկել Ալեքսեյ Կիսելյովը եւ Սերգեյ Շումիլինը:

Հայաստանի առաջնության գարնանային հատվածին պատրաստվող «Միկան» գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանի ղեկավարությամբ ավարտել է մարզումային հավաքը Վրաստանում եւ վերադառնում է Երեւան:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.