Հենրիխ Մխիթարյանը՝ տուրի լավագույն գոլի հեղինակ եւ խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

12:02   17 փետրվարի, 2016

Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի 5 լավագույն գոլերը։ Հնգյակը գլխավորում է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հաղթական գոլը «Հանովերի» դեմ տնային խաղում։

Բունդեսլիգայի կայքը Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստին ընդգրկել է նաեւ տուրի խորհրդանշական հավաքականում։

Ավելի վաղ Մխիթարյանը խորհրդանշական հավաքականում ընդգրկվել էր նաեւ Բունդեսլիգայի կայքում անցկացված հարցման արդյունքում եւ Bild-ի ու Whoscored.com-ի վարկածով։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.