22:10 16 փետրվարի, 2016Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու, կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովը միացել է մոլդովական «Զարյային», հաղորդում է moldova.sports.md-ն: Բելցի քաղաքի թիմը մարզումային հավաք է անցկացնում Թուրքիայում:
Հիշեցնենք, որ 23-ամյա Արտյոմ Խաչատուրովը 2015-ի վերջնամասում հեռացել էր ղազախական «Կիզիլ Ժարից», իսկ հունվարին պայմանագիր կնքեց «Արարատի» հետ, սակայն Սոչիում անցկացված մարզումային հավաքից հետո խզեց պայմանագիրը երեւանյան ակումբի հետ:
Արտյոմ Խաչատուրովը նախկինում հանդես է եկել նաեւ մոլդովական «Շերիֆում», «Տիրասպոլում» եւ «Զիմբրուում»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.