Երկրպագուները Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել են խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

15:35   16 փետրվարի, 2016

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի կայքում անցկացված հարցման արդյունքում ընդգրկվել է Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի գոլի շնորհիվ «Բորուսիան» նվազագույն հաշվով տնային հաղթանակ էր տարել «Հանովերի» նկատմամբ: Մխիթարյանին այս տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրկել էր նաեւ Whoscored.com-ը:

Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած խաղի միակ գոլը Հենրիխ Մխիթարյանը խփել էր 57-րդ րոպեին՝ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցնելով 8-ի: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.