Լեւոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային

19:43   15 փետրվարի, 2016

Շվեյցարիայում ավարտին մոտեցող Zurich Chess Challenge շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ պարտություն կրեց։ Հայ գրոսմայստերը 10 հնարավորից վաստակել է 4 միավոր եւ չորրորդն է։ Հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։

Առաջատարներն են Նակամուրան ու հնդիկ Վիշվանաթան Անանդը, որոնք ունեն 7-ական միավոր։ Մեկ միավոր քիչ ունի ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը։

Սուպերմրցաշարի մասնակիցները փետրվարի 15-ին կանցկացնեն նաեւ բլից խաղի հինգ պարտիա։ Արոնյանի մրցակիցներն ըստ հերթականության կլինեն Անանդը, Կրամնիկը, հոլանդացի Անիշ Գիրին, Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովը եւ Նակամուրան։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.