17:17 5 մարտի, 2012Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանն արժանի փոխարինող ունի: Այդ մասին մարտի 5-ին կայացած ասուլիսում հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, սակայն չնշեց, թե ում մասին է խոսքը:
«Հուսով եմ, որ Ռոման Բերեզովսկին եւ Սարգիս Հովսեփյանը դեռ երկար կխաղան։ Նրանք իրենց խաղով եւ վերաբերմունքով ցույց են տալիս, որ կարող են երկար հանդես գալ եւ այդ հարցում կարող են հանգիստ լինել։ Ապագայի մասին մտածելը կարեւոր է։ Մենք արժանի փոխարինող ունենք Սարգիս Հովսեփյանին, իսկ ինչ վերաբերում է դարպասապահին, այստեղ ժամանակ է պետք։ Դարպասապահը դարպասապահ է դառնում 26-27 տարեկանից հետո, երբ որ փորձ է հավաքում։ Բացառություններ լինում են, սակայն դրանք արդեն տաղանդներ են»,- նշեց Մինասյանը։
Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.