22:35 13 փետրվարի, 2016Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ընթացող Zurich Chess Challenge շախմատային սուպերմրցաշարի երկրորդ պարտիայում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Պարտիան ավարտվեց 49-րդ քայլում:
Փետրվարի 13-ին Լեւոն Արոնյանը սեւերով մրցել էր նաեւ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ՝ պարտվելով 19-րդ քայլում:
Փետրվարի 14-ին հայ գրոսմայստերը սպիտակներով կխաղա հոլանդացի Անիշ Գիրիի հետ եւ սեւերով կհանդիպի Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովին:
Առաջին օրվանից հետո առաջատարը Անանդն է, որն ունի 4 միավոր: Ամերիկացի Հիկարու Նակամուրան հավաքել է 3 միավոր, Կրամնիկը՝ 2, իսկ Արոնյանը, Շիրովն ու Գիրին՝ մեկական:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.