19:26 13 փետրվարի, 2016Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում մեկնարկած Zurich Chess Challenge շախմատային սուպերմրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին: Հայկական շախմատի առաջատարն իր պարտությունն ընդունել է 19-րդ քայլում:
Տուրի մյուս պարտիաներում ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը սեւերով ոչ ոքի է խաղացել Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովի հետ, իսկ ամերիկացի Հիկարու Նակամուրան միավորը կիսել է հոլանդացի Անիշ Գիրիի հետ:
Լեւոն Արոնյանը փետրվարի 13-ին խաղալու է նաեւ Վլադիմիր Կրամնիկի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.