15:51 13 փետրվարի, 2016Երկու տարի առաջ ֆրանսիական Ալպերում ուղեղի ծանր վնասվածք ստանալուց եւ կոմայում հայտնվելուց հետո տնային պայմաններում վերականգնումը շարունակող Միխայել Շումախերի բուժման շաբաթական ծախսը 191 հազար եվրո է, գրում է express.co.uk-ը:
Սպասվում է, որ առաջիկայում նրա բուժման տարեկան ծախսերը կկազմեն մոտ 10 միլիոն եվրո: Ապաքինման վերաբերյալ կանխատեսումները լավատեսական չեն:
Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոնի անձնական կարողությունը մոտ 700 միլիոն եվրո է: Գերմանացի ավտոարշավորդի կինն անցած տարի վաճառել էր նրա անձնական ինքնաթիռը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.