Zurich Chess Challenge. Լեւոն Արոնյանը մեկնարկում է Վիշի Անանդի հետ պարտիայով (ֆոտո)

09:04   13 փետրվարի, 2016

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում մեկնարկող Zurich Chess Challenge շախմատային սուպերմրցաշարում բլից պարտիաների արդյունքում որոշվել են հիմնական մրցաշարի տուրերի զույգերը: Բլիցի հաղթող է դարձել ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը 5 հնարավորից վաստակել է 3.5 միավոր: Լեւոն Արոնյանը 2 միավորով գրավել է 5-րդ տեղը: Մասնակցում է վեց գրոսմայստեր:

Առաջին տուրում (մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 18:00-ին) Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, երկրորդ տուրում՝ աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Երկու պարտիաներն էլ տեղի կունենան փետրվարի 13-ին: Հաջորդ օրը հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն հոլանդացի Անիշ Գիրին ու Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը: Փետրվարի 15-ին կայանալիք վերջին տուրում Լեւոն Արոնյանը կխաղա ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Լեւոն Արոնյանի խաղին Ցյուրիխում հետեւում է նաեւ նրա ընտանիքը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.