Դավիթ Հարությունյանը` Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող

10:55   25 հունիսի, 2012

Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի հաղթանակով ավարտվեց շախմատային Օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի 5-րդ հուշամրցաշարը:

Ջերմուկում անցկացված մրցաշարում Դավիթ Հարությունյանը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Նրանից մեկական միավոր հետ մնացին Հայաստանի ներկայացուցիչներ Ավետիք Գրիգորյանը, Արտաշես Մինասյանը եւ Լեւոն Բաբուջյանը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։