09:45 25 հունիսի, 2012Կարմիր Խաչի հետնվնասվածքային վերականգնողական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտեի կազմակերպած հաշմանդամների 10-րդ հանրապետական մարզական փառատոնը, որին մասնակցեցին բոլոր մարզերի 90 մարզիկներ: Նրանք պայքարեցին վեց մարզաձեւերում` հաշմանդամային բասկետբոլ, ծանրամարտ, բազկամարտ, լող, շախմատ, սեղանի թենիս:
Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներ, Աշխատանքի եւ սոցիալակն հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորինը: Ողջույնի խոսքերից հետո հաշմանդամների «Փարոս» երգչախմբի` Հայաստանի օրհներգի կատարմամբ ազդարարվեց խաղերի բացումը:
Փառատոնի անցկացումը ֆինանսավորվում է Հայաստանի բյուջեից 3 միլիոն դրամի չափով: Եվս 1 միլիոն դրամ տրամադրել էր միջոցառման գլխավոր հովանավոր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն:
Մասնակիցների առօրյան ավելի բովանդակալից եւ հագեցած դարձնելու համար «Խորան Արդ» կազմակերպության աջակցությամբ անցկացվեց «Փարոս» «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը, որի հաղթողները պարգեւատրվեցին «Անտարես հոլդինգ» ընկերության տրամադրած հուշանվերներով եւ գրքերով: Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ծառայության եւ «Բրիտանական խորհուրդ» կազմակերպության աջակցությամբ իրականացվեցին սեմինարներ «Երկրաշարժեր եւ բնական աղետներ» եւ «Լոնդոն-2012 ամառային Պարալիմպիկ խաղեր» թեմաներով:
Փառատոնի փակման արարողությունը տեղի ունեցավ «Դոն Կիխոտ» ռեստորանում: Հաղթողներին մրցանակներ հանձնեցին Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորինը եւ «Բազկամարտի երիտասարդական ասոցիացիայի» նախագահ Արտավազդ Նալբանդյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.