13:55 8 փետրվարի, 2016Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Խաչատուրովը հեռացել է Երեւանի «Արարատից», հայտնում է ակումբի կայքը:
23-ամյա պաշտպանի հետ պայմանագիրը խզվել է նրա նախաձեռնությամբ:
«Արարատ» է վերադարձել կոտդիվուարցի պաշտպան Սուլեյման Կոնեն, ով վերջին շրջանում մարզվում էր պորտուգալական «Վիտորիա Գիմարաեշում»:
Հիշեցնենք, որ Արտյոմ Խաչատուրովը 2015-ի վերջնամասում հեռացել էր ղազախական «Կիզիլ Ժարից», իսկ «Արարատի» կազմում մասնակցեց Սոչիում կայացած հավաքին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.