19:42 3 փետրվարի, 2016Հայաստանի բռնցքամարտիկները մասնակցում են Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Լիվենցեւի անվան միջազգային մրցաշարին: Առնվազն բրոնզե մեդալ է ապահովել 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը:
Քառորդ եզրափակչում նա 2:1 հաշվով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցչին եւ եզրափակիչ դուրս գալու համար փետրվարի 4-ին կմրցի էկվադորցի մարզիկի հետ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Քառորդ եզրափակիչ դուրս եկած 69 կգ քշային Վլադիմիր Մարգարյանը 1:2 հաշվով պարտվել է Բելառուսի ներկայացուցչին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.