«Շիրակը» պարտվել է «Լոս Անջելես Գելաքսիին»

09:50   31 հունվարի, 2016

ԱՄՆ-ում հավաք անցկացնող Գյումրիի «Շիրակը» ստուգողական խաղ է անցկացրել MLS-ի ներկայացուցիչ «Լոս Անջելես Գելաքսիի» հետ եւ պարտվել 1:2 հաշվով, հայտնում է ակումբի կայքը:

Կալիֆորնիայի «Ստաբհաբ» կենտրոնում կայացած խաղում «Լոս Անջելես Գելաքսիի» առաջատարները, այդ թվում՝ Ստիվեն Ջերարդը, Ռոբի Քինն ու Ջովանի Դոս Սանթոսը, մասնակցել են առաջին խաղակեսին, որում գոլեր չեն գրանցվել: Երկրորդ խաղակեսում ամերիկյան ակումբը հանդես է եկել այլ կազմով, իսկ 54-րդ րոպեին բացել է հաշիվը: 74-րդ րոպեին Վիուլեն Այվազյանը խփել է «Շիրակի» պատասխան գոլը, սակայն 5 րոպե անց ամերիկացիներն աչքի են ընկել եւս մեկ անգամ՝ հասնելով հաղթանակի:

Վարդան Բիչախչյանի թիմի կազմում ԱՄՆ էին մեկնել հետեւյալ ֆուտբոլիստները.

Դարpասապահներ. Նորայր Աբրահամյան, Արմեն Խաչատրյան:

Պաշտպաններ. Արման Հովհաննիսյան, Արտյոմ Միքայելյան, Արման Թադեւոսյան, Միլոշ Ստամենկովիչ, Գեւորգ Հովհաննիսյան, Ռոբերտ Դարբինյան, Աղվան Դավոյան:

Կիսապաշտպաններ. Կաբա Մուհամեդ, Գոռ Մալաքյան, Էդգար Մալաքյան, Կարեն Ալեքսանյան, Արման Ասլանյան, Դրիսա Դիարասուբա, Կուադիո Կլավիուս, Դավիթ Հակոբյան:

Հարձակվողներ. Օդիլոն Կուակու, Արամ Մուրադյան, Վիուլեն Այվազյան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։