Արթուր Աբրահամն ու Մենի Պակյաոն պատրաստվում են Լաս Վեգասին (ֆոտո)

18:23   28 հունվարի, 2016

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Բեռլինում շարունակում է պատրաստվել ապրիլի 9-ին Լաս Վեգասում 24-ամյա մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսի հետ մենամարտին:

Արթուր Աբրահամը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել է անգլիացի Մարտին Մարեյին:

Ապրիլի 9-ի լասվեգասյան երեկոյի գլխավոր մենամարտը համարվում է ֆիլիպինցի Մենի Պակյաոյի եւ ամերիկացի Թիմոթի Բրեդլիի մենամարտը: Մենի Պակյաոն Ֆիլիպիններում է պատրաստվում առաջին կիսամիջին (մինչեւ 63.5 կգ) քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի հետ մենարտին: 37-ամյա Պակյաոն հայտարարել է, որ այդ մենամարտից հետո կհեռանա պրոֆեսիոնալ ռինգից:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.