09:49 27 հունվարի, 2016Ստամբուլի «Բեշիկթաշի» նորեկ Արաս Օզբիլիսը ժամանել է Մադրիդ եւ անցկացրել առաջին մարզումը: Իսպանական «Ռայո Վալյեկանոն» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալելու է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին, որը 2013-ից խաղում էր Մոսկվայի «Սպարտակում»:
Օզբիլիսի՝ մադրիդյան առաջին մարզումը եղել է անհատական ծրագրով, գրում է AS-ը:
Առաջիկայում Արասը բուժզննում կանցնի «Ռայո Վալյեկանոյում» եւ կկնքի պայմանագիր:
Հիշեցենք, որ 25-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար «Բեշիկթաշը» 1.3 միլիոն եվրո էր վճարել «Սպարտակին»:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.