Արաս Օզբիլիսը մեկնել է Ստամբուլ (ֆոտո)

12:11   21 հունվարի, 2016

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Բեշիկթաշի» հետ բանակցություններ վարելու համար մեկնել է Ստամբուլ, հայտնում է թուրքական ակումբի թվիթերյան էջը:

Երեւանի ժամանակով 15:00-ին 25-ամյա ֆուտբոլիստը կլինի Աթաթուրքի անվան օդանավակայանում, որտեղ նրան դիմավորելու են «Բեշիկթաշի» ներկայացուցիչները:

Թուրքական մամուլի համաձայն՝ Արաս Օզբիլիսը 4,5 տարվա պայմանագիր է կնքելու «Բեշիկթաշի» հետ, իսկ նրա տրանսֆերը կազմելու է 3 միլիոն եվրո:

Ավելի վաղ նշվում էր, որ «Բեշիկթաշը» մտադիր է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը Օզբիլիսին վարձավճարով տրամադրել Մադրիդի «Ռայո Վալյեկանոյին», որը վաղուց է հետաքրքրված նրանով: Թուրքական ակումբը հայ կիսապաշտպանին դիտարկում է որպես Գյոկհան Թորեին փոխարինող: Այս մրցաշրջանի վերջում թուրք կիսապաշտպանը տեղափոխվելու է ավելի ուժեղ առաջնություն:

Հիշեցնենք, որ Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Կրասնոդարի «Կուբանը» եւ լեհական «Լեգիան», որը գլխավորում է ռուսաստանցի մասնագետ Ստանիսլավ Չերչեսովը: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւն ավելի վաղ հաստատել էր, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Արաս Օզբիլիսը հեռանալու է ռուսական ակումբից: Նա «Սպարտակի» հետ չի մեկնել Աբու Դաբի եւ Մոսկվայում մարզվում էր ակումբի երիտասարդական թիմի հետ: Օզբիլիսը 2013-ին «Կուբանից» է տեղափոխվել «Սպարտակ», որի կազմում անցկացրել է 35 խաղ՝ խփելով 3 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։