«Ալ Ռաեդը» ներկայացրել է Մարկոս Պիզելիին (ֆոտո)

14:18   19 հունվարի, 2016

Սաուդյան Արաբիայի «Ալ Ռաեդ» ակումբը ներկայացրել է թիմի նորեկներին, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիին։

Նորեկների շնորհանդեսին նվիրված ասուլիսից հետո 31-ամյա Պիզելին նաեւ առաջին մարզումն է անցկացրել «Ալ Ռաեդի» կազմում։ Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցների համաձայն՝ բրազիլացին փոխարինելու է գվինեացի կիսապաշտպան Կամիլ Զայաթին։

Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին 2014-ից խաղում էր ղազախական «Ակտոբեում», որից հեռացել էր ազատ գործակալի կարգավիճակով: Ղազախական ակումբի կազմում կիսապաշտպանը մասնակցել է 60 խաղի եւ դարձել 12 գոլի հեղինակ:

Սաուդյան Արաբիայի առաջնության 13-րդ տուրից հետո «Ալ Ռաեդը» 10 միավորով 12-րդ տեղում է: Առաջնությանը մասնակցում են 14 թիմեր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։