00:05 17 հունվարի, 2016Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆիկ Մանուկյանը դարձել է 1956թ. օլիմպիական չեմպիոն Ղոլամռեզա Թախտիի միջազգային հեղինակավոր հուշամրցաշարի ոսկե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:
80 կգ քաշայինների եզրափակիչում հայ ըմբիշը առավելության է հասել իրանցի Ֆալահ Մեհդիի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Թեհրանում անկացված մրցաշարում 61 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանին նվաճել էր բրոնզե մեդալ:
Թախթիի գավաթի 36-րդ խաղարկությունում առաջին տեղ գրաված ըմբիշը կստանա 3 հազար դոլար պարգեւավճար, 2-րդը՝ 2500, 3-րդը՝ 2000, 4-րդը՝ 1500, 5-րդը՝ 1000, 6-րդը՝ 500:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.