22:42 16 հունվարի, 2016Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան պաշտոնապես հայտնել է, որ պատանիների առաջնությունը հետաձգվում է խոզի գրիպի պատճառով:
«Հաշվի առնելով Հանրապետությունում խոզի գրիպի սրացման դեպքերի ավելացումը, ինչպես նաեւ մի շարք մարզադպրոցներում մարզումների դադարեցումը ՀՁՖ-ն որոշում ընդունեց նախօրոք հայտարարված 2016 թվականի հունվարի 23-ին տեղի ունենալիք ՀՀ պատանիների առաջնությունը հետաձգել 2016 թվականի փետրվարի 25-26-ին:
Կապված ՀՀ պատանիների առաջնության հետաձգման հետ, կհետաձգվեն նաեւ օրացուցային պլանով նախատեսված պատանիների մյուս միջոցառումները եւս»,- նշված է հայտարարությունում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.