13:48 16 հունվարի, 2016Ռիո դե Ժանեյրոյում ընթացող շախմատի Բրազիլիայի առաջնությունում 7-րդ հաղթանակն է տարել Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: 9-րդ տուրում բրազիլահայ գրոսմայստերը սեւ խաղաքարերով պարտության է մատնել Սանտիագո Յագո Դե Մոուրային:
Մխիթարյանը 9 տուրում տարել է 7 հաղթանակ, երկու պարտիա ավարտել է ոչ ոքի եւ 8 միավորով միաձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավոր է հետ Ամորիմ Բարբոսան:
Բրազիլիայի առաջնության ավարտին մնացել է երկու տուր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.