00:24 16 հունվարի, 2016«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին: Անգլիական ակումբը բանակցում է 24-ամյա ֆուտբոլիստի պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշի հետ, որը լավ հարաբերություններ ունի ակումբի ղեկավարության հետ, հաղորդում է Goal.com-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 75 միլիոն եվրո առաջարկել ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Ռոդրիգեսը գոհ չէ «Ռեալում» իր դրությունից եւ պատրաստ է քննարկել տեղափոխության տարբերակներ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.