16:50 15 հունվարի, 2016Ռիո դե Ժանեյրոյում ընթացող շախմատի Բրազիլիայի առաջնությունում հերթական հաղթանակն է տարել բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը:
8-րդ տուրում նա սպիտակ ֆիգուրներով առավելության է հասել Ֆրանսիսկո Խոմա Էրնանիի նկատմամբ եւ 7 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Նա կես միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Ամորիմ Բարբոսայի նկատմամբ:
Մխիթարյանը ութ տուրում տարել է վեց հաղթանակ, երկու պարտիա ավարտել է ոչ ոքի: Առաջնության ավարտին մնացել է երեք տուր
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.