«Արարատի» առաջին համալրումը

21:48   14 հունվարի, 2016

Մրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվող «Արարատի» կազմը համալրվել է առաջին նորեկով, հաղորդում է երեւանյան ակումբի կայքը:

«Արարատը» պայմանագիր է ստորագրել վրացի հենակետային կիսապաշտպան Գեորգի Խուբուայի հետ: Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս Երեւանի «Ուլիսում», իսկ «Արարատ» նա տեղափոխվել է վրացական «Մերանիից»: Ժամանակին Խուբուան ներկայացրել է Վրաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը:

Լեգիոներներից «Արարատում» ելույթը կշարունակեն Ումարու Կաինան եւ Մոյսես Օրոզկոն, Արամ Հայրապետյանը եւ Ռաֆֆի Կայան: Կոտդիվուարցի պաշտպան Սուլեյման Կոնեն, ով փորձաշրջան կանցնի պորտուգալական «Վիտորիա Գիմարաեշ» թիմում, նույնպես գործող պայմանագիր ունի «Արարատի» հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.