17:47 14 հունվարի, 2016Ռիո դե Ժանեյրոյում ընթացող շախմատի Բրազիլիայի 82-րդ առաջնության ընթացիկ առաջատարը գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն է: Վեց տուրից հետո բրազիլահայ շախմատիստը վաստակել է հինգ միավոր՝ չորս հաղթանակ, երկու ոչ ոքի:
Նրանից կես միավոր է հետ Էվանդրո Ամորիմ Բարբոսան, մեկ միավոր՝ Էրնանի Ֆրանսիսկո Խոման:
Առաջնությունը 11 տուրից է: Վերջին տուրը տեղի կունենա հունվարի 17-ին: Մրցաշարին մասնակցում են Բրազիլիայի ուժեղագույն 12 շախմատիստները:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.