Հենրիխ Մխիթարյան. Հարգելի հայեր, շնորհավորում եմ Ձեր Սուրբ Ծնունդը եւ Նոր տարին

15:50   6 հունվարի, 2016

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր հայրենակիցներին շնորհավորել է Սուրբ Ծննդի եւ Նոր տարվա կապակցությամբ:

«Հարգելի հայեր, շնորհավորում եմ Ձեր Սուրբ Ծնունդը եւ Նոր տարին»,- «Բորուսիայի» ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում ասում է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներն արդեն վերադարձել են ամանորյա արձակուրդից եւ հունվարի 4-ից վերսկսել մարզումները: Հունվարի 7-ին Թոմաս Տուխել թիմը մեկնելու են Դուբայ, որտեղ մինչեւ ամսի 16-ն անցկացնելու են տարվա առաջին հավաքը: Մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստական փուլի ընթացքում «Բորուսիան» կանցկացնի 2 ստուգողական խաղ: Հունվարի 15-ին դորտմունդցիները Դուբայում կմրցեն կորեական «Չոնբուկ Մոթորզի» հետ, իսկ հունվարի 19-ին Գերմանիայում կհանդիպեն Պրահայի «Սպարտային»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։